Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Բորուսիա»-ին

Սպորտ
sport-mkhitaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է գերմանական «Բիլդ» օրաթերթը: Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, հայ ֆուտբոլիստը պատրաստ է բանակցել ակումբի հետ միայն պայմանագրի ավարտից հետո, այսինքն՝ 2017 թվականի ամռանը: «Ինչի համար է հարկավոր նոր պայմանագիրը, երբ այն ավարտվում է 2017 թվականին: Մենք մտածելու շատ ժամանակ ունենք», - հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանով այժմ հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Արսենալն» ու «Չելսին»: Նրա տրասնֆերային նախնական գինը կազմում է 30 մլն եվրո: