Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը Լյուքսեմբուրգից ժամանել է Ղազախստան

Պաշտոնական
serzh

Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակզմից։ Հիշեցնենք, երեկ էլ աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: