Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը հավասարվեց Մարիա Կուրսովային

Սպորտ
shax1

Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ռումինուհի Էլեն-Լումինիցա Կոզմային: Գրոսմայստեր Մարիա Կորսովան այս անգամ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խորցիձեի հետ պարտիայում կիսեց միավորը: Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը, կրկին անհաջող հանդես եկան: Մեր հավաքականի երրորդ համարը պարտվեց վրացուհի Նինո Բաթիաշվիլուն, իսկ հանրապետության չեմպիոնը զիջեց հոլանդուհի Լինդա Յապին: Չորս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կորսովան վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 5-25-րդ տեղերը: Հաջորդ, 5-րդ տուրում, նրանք կմրցեն համապատասխանաբար հունգարուհի Սիդոնիա Լազամեի եւ Շոտլանդիայի ներկայացուցիչ Քեթեւան Արախամիա-Գրանտի հետ: