Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր Արման Լազգիյանը սկսել է խոսել

Կարևոր լուրեր Հասարակություն
meri1-1

Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանի մոտ դրական տեղաշարժ կա։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։ Համբուրգի կլինիկայում արդեն կատարվել են որոշ հետազոտություններ։ «Թոքերն են ստուգել, բայց ողնաշարի հետազոտություն դեռ չի կատարվել։ Արմանն արդեն նորմալ ուտում է։ Կերակրափողը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Նա սկսել է խոսել. վերջապես երեխայիս ձայնը լսեցինք»,-քիչ առաջ «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ meri2 Արմանը կարողանում է ձեռքերը շարժել, բայց ոտքերը՝ դեռ ոչ։ «Գերմանացի բժիշկներին հիացրել է մեր հայ բժիշկների կատարած աշխատանքը։ Իսկ հիմա երևի թե էլ վիրահատության կարիք չի զգացվի»,-նշեց նա։ Արմանի հայրը տեղեկացրեց նաև, որ տղային արդեն տեսության են եկել մի շարք մարդիկ. «Հայ համայնքի ներկայացուցիչներ են եկել, սրբազանն է եկել։ Մի քանի օրից էլ դեսպանը կգա»։ Բժիշկները նշել են, որ 2-3 ամիս կտևի բուժման վերականգնողական փուլը։ Հիշեցնենք, որ  զինծառայողը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի և այլ վնասվածքներ:   Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. HSBC բանկ. AMD 006057517001 RUB 006057517103 EUR 006057517102 USD 006057517101 Ստացող՝ Արման  Լազգիյան