Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ այլևս չի բաժանվի»

Հասարակություն
b25623dc4e8f524d63c7039e6e09d82d

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ: Այսօր ստացել եմ կրթության և գիտության նախարարի պատասխանն առ այն, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներկրված ալյուրի պաշարների սպառումից հետո հարստացված ալյուրի ներկրումը կասեցվել է և դպրոցներին հարստացված ալյուր չի մատակարարվում: Նույն կազմակերպությունից այժմ ստացվում է ալյուր՝ առանց հավելանյութերի, քանի որ հասարակության դիմադրության շնորհիվ ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը հետաձգվեց անորոշ ժամկետով; namak Ստորև՝ վարչապետին ուղղված նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Աբրահամյան, Դեռ նախորդ տարվա ապրիլին մամուլում հրապարակվել են տեղեկություններ որոշ դպրոցներում երեխաներին հարստացված ալյուրից թխված հացով կերակրելու վերաբերյալ: Մասնավորապես, հայտնվում էր, որ «Պարենի համաշխարհային ծրագիրը» (ՊՀԾ) Հայաստանում կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50.000 աշակերտների տալիս է սննդարար տաք ապուր կամ շիլա ու հաց: «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում՝ արտահանման նպատակով: Պարզվել է, որ վերոնշյալ դպրոցների երեխաները, առանց ծնողների համաձայնության, արդեն 5 տարուց ավելի է, ինչ կերակրվում են ալյուրի հետ խառնած պրեմիքսներով, ինչպես նաև սինթետիկ դեղանյութերով, որոնց թվում է ֆոլաթթուն: Այս առնչությամբ որևէ որոշակի պատասխան առողջապահության, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունների կողմից այդպես էլ չեն ստացվել: Այն հանգամանքը, որ ռուսական ընկերության կողմից արտադրված հարստացված ալյուրը միայն արտահանվում է և չի իրացվում ռուսական ներքին շուկայում, մեղմ ասած՝ հարցադրումներ է առաջացնում: Մյուս կողմից, Հայաստանում հարստացված ալյուրի վերաբերյալ օրենքի նախագծի ընդունումը մեծ դիմադրության հանդիպեց հասարակության, այդ թվում նաև ոլորտի մասնագետների կողմից, ովքեր ծանրակշիռ հիմնավորումներ են բերում ընդդեմ հատկապես ֆոլաթթվով հարստացված ալյուրի օգտագործման: Երրորդ, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով տրվող բնորոշումներից հետևում է, որ սննդային հավելումները ևս դեղ են, որոնք փաստորեն առանց ծնողների գիտության և/կամ համաձայնության տրվել և տրվում են իրենց երեխաներին: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով՝ Ռուսաստանը 2016-2017 թվականներին մինչև 7 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար[1]։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ նշված ծրագրի հիմնական նպատակներից է ալյուրի հարստացման ծրագրի շարունակումը: Ինձ դիմած բազմաթիվ քաղաքացիներ, ում երեխաները հաճախում են վերոնշյալ դպրոցները, արդարացիորեն վրդովված են իրենց երեխաներին առանց իրենց գիտության և համաձայնության հարստացված ալյուրից թխված հացով և այլ սննդով կերակրելու փաստի առթիվ ու պահանջում են դադարեցնել հարստացված ալյուրից պատրաստված մթերքի վաճառքը և/կամ անվճար տրամադրումը դպրոցում: Տեղեկացնում եմ նաև, որ նրանցից շատերը համոզված են, որ առանց ծնողի համաձայնության երեխային սննդային հավելումներով հարստացված սննդով կերակրելը հանցագործություն է: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ հայտնել, թե արդյո՞ք կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, ի՞նչ քայլեր են մինչ այժմ ձեռնարկվել դպրոցականներին հարստացված ալյուրից պատրաստված հացով ու այլ մթերքով կերակրելն արգելելու ուղղությամբ, եթե այդպիսիք առհասարակ ձեռնարկվել են; եթե ոչ, ապա խնդրում եմ հանձնարարել անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում հարստացված ալյուրից պատրաստված մթերքով երեխաներին կերակրելն արգելելու ուղղությամբ: Շնորհակալություն համագործակցության համար:   Հարգանքով՝                                                                  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ