Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմը քթիդ տակ, դու գնում ես արձակու՞րդ » (տեսանյութ)

Քաղաքականություն
azatarshakyan

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ողջունում է Ժիրայր Սեֆիլյանի կոչը՝ հետ վերցնել ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե ոչ միայն պետք է վերցնել մեր տարածքները, այլ դեռ մի բան էլ ավել: «Կարծում եմ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է պահանջի իշխանությունից՝ պատժել նրանց, ովքեր պատճառ դարձան այդքան զոհերի, պարզել, թե ով է թույլ տվել սահմանային հրամանատարին արձակուրդ գնալ մարտի 30-ին կամ 31-ին: Ովքեր են այդ անփույթները: Պատերազմը քթիդ տակ, դու գնում ես արձակու՞րդ: Անպայման քրեական գործեր է պետք հարուցել»,-նշեց նա: Ազատ Արշակյանին անհանգստացնում է նաեւ, թե ուր են անհետացել բանակի սպառազինմանն ուղղված գումարները. «Ու՞ր են մեր փողերը, ու՞ր են մեր դռոնները, սպառազինությունները: Եթե չկար մեքենայի գումար, ոտքով ման գայիք, եթե չկար գումար՝ չունենայիք սփյուռքի նախարարություն, չկար կուլտուրայի համար փող, չունենայիք այդ նախարարությունը, բայց պաշտպանությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է ստանա իր գումարը, մնացածը թող ոտքով ման գան, կապուտաչյա քարտուղարուհի թող չունենան»,-ասաց նա: Արշակյանի խոսքերի հետ համաձայն չէր ասուլիսին ներկա՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում թերացած անձինք պատժվել են: Նա նաեւ ճիշտ չի համարում այս շրջանում 800 հեկտար տարածքը հետ գրավելու կոչերը. «Առաջ ընկնել չի կարելի՝ առանց մասնագիտական վերլուծությունների, էմոցիաներով չի կարելի առաջնորդվել»,- նշեց նա: