Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորընծա չեմպիոնը գնահատել է շանսերը Ռիոյում

Սպորտ
sport-gimnastika-1

«Վարժության սկզբում նյարդերը տեղի են տալիս: Ամենասկզբում ես էլ սխալ թույլ տվեցի, սակայն ընթացքում կողմնորոշվեցի եւ փոխեցի ծրագիրս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Փառք Աստծո, ինձ հաջողվեց հաջողության հասնել», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցում այդպես է բացատրել իր հաղթանակը մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյանը: Հիշեցնենք, որ մեր մարզիկը Եվրոպայի առաջնությունում հաղթել է նժույգաթափի մրցումներում: Խոսելով Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում իր շանսերի մասին, Հարություն Մերդինյանն ասել է, որ լավ հանդես գալու համար կան տարրեր, որոնց վրա դեռ պետք է աշխատի: Մեր երկրորդ օլիմպիական մարմնամարզիկը՝ Արթուր Դավթյանը, վատ չի գնահատում իր հնարավորություններն առաջիկա խաղերում. «Ես կատարեցի իմ առաջադրանքը, երկրորդ ցատկս փորձեցի Ռիոյից առաջ: Բավականին լավ ստացվեց եւ արծաթե մեդալ նվաճեցի Եվրոպայում: Կարեւորն այն է, որ խաղերից առաջ վարժությունս արդեն պատրաստ է», - նշել է մարմնամարզիկը: Հիշեցնենք, որ 2016 թվականի օլիմպիական ամառային խաղերը տեղի կունենան Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում, օգոստոսի 5-21-ը: