Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդակագործը նվեր է պատրաստել Հռոմի Պապի համար (տեսանյութ)

Հասարակություն
hromipap

Հունիսի 24-ին Հայաստան կայցելի Հռոմի Պապը: Հատուկ այդ նպատակով քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը նվեր է պատրաստել Պապի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ մոտ երկու ամիս առաջ սկսել է մի քանդակ, որը ցանկանում է հայ ժողովրդի անունից, որպես երախտագիտության նշան, նվիրել Հռոմի Պապին: «Քանդակի կենտրոնում կենաց ծառն է, եւ աշխարհը եկել է ծառի մոտ մեկ րոպե լռությամբ հարգելու ոչ միայն հայոց, այլեւ աշխարհի ցեղասպանությունների զոհերի հիշատակը»,-նշեց նա՝ հավելելով, որ քանդակի բարձրությունը հասնում է չորս մետրի: Ֆերդինանդ Առաքելյանը շատ կցանկանար, որ իր քանդակը Հռոմի Պապին հանձներ Սերժ Սարգսյանը: Քանդակագործի խոսքով՝ դա լավագույնս կբնութագրի հայ ժողովրդի մշակութային եւ երախտապարտ ոգին: Հանդիպմանը ներկա՝ գրականագետ  Աշոտ Եղիազարյանը տեսել է դեռեւս անավարտ քանդակը եւ վստահեցնում է, որ այն շատ գեղեցիկ է: Ինչ վերաբերում է Հռոմի Պապի բուն այցին, ապա գրականագետի կարծիքով՝ այն շատ կարեւոր է Հայաստանի համար.  «Գործ ունենք մի մարդու հետ, որի մեջ արդարության եւ մարդասիրության զգացումը շատ ուժեղ է: Նրա գործունեությունը շատ է տարբերվում նախորդների գործունեությունից: Պետք է ցույց տանք նրան, որ հայ ժողովուրդն այնպիսի մշակույթ ունի, որը պետք է ցույց տալ աշխարհին, մեր ոգին պետք է ցույց տանք նրան»,-եզրափակեց նա: