Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալացի երաժիշտը նվագել է Արամ Խաչատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
Diana-nkar-Jianfranko

Հունիսի 1-ին Կոմիտասի անվան երաժշտության տանը կկայանա իտալացի երաժիշտ Ջիանֆրանկո Բորտոլատոյի «Հոբոյի հմայքը» խորագրով համերգը՝ նվիրված Իտալիայի Հանրապետության տոնին, որը հունիսի 2-ին է: «Ես Ջիանֆրանկոյի համերգին ներկա էի, երբ նա առաջին անգամ էր եկել Հայաստան և բավականին զարմացած ու հիացած էի նրա արվեստով: Այս անգամ, երբ դեսպանատունը դիմեց մեզ, որպեսզի այս համերգին նա լինի մեր սոլիստը, ես մեծ ուրախությամբ համաձայնեցի, որովհետև շատ եմ գնահատում նրա արվեստը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Նշենք , որ Ջիանֆրանկո Բորտոլատոն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում հանդես գալիս համերգով: «Ա1+»-ի հարցին, թե այս համերգի առանձնահատկությունն ինչում է, ինչով է այն տարբերվելու նախորդ համերգից, եթե երաժիշտը նույնպես  որոշել է կրկին այստեղ հանդես գալ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն փաստը, որ նա մեկ անգամ  պարզապես եկավ և հայ ունկնդիրը հասցրեց նրան սիրել , բայց չհասցրեց նրան վայելել և նա ինքը ցանկություն հայտնեց երկրորդ անգամ վերադառնալ Հայաստան, որովհետև շատ սիրեց և հայ ունկնդիրին և հայ դահլիճը»: Ջիանֆրանկո Բորտոլատոն էլ նշեց, որ առաջին անգամվա այցելությունը շատ կարճ է տևել, իսկ  հիմա ուզում է ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին ու հայերին: «Ինձ համար մեծ պատիվ ու հաճույք է կրկին այստեղ գտնվել: Ես անցյալ տարի հայ հանդիսատեսին արդեն իսկ ներկայացրել եմ իմ արվեստը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի ինձ այստեղ շատ լավ ընդունեցին, կարելի է ասել, որ հայ հանդիսատեսը «ինձ երես տվեց»: Երբ երաժիշտը հանդես է գալիս արտերկրում, շատ կարևոր է, որ նա հաղորդակցվի տվյալ երկրի իրականության հետ, իսկ երաժշտությունը մի ունիվերսալ լեզու է, որի միջոցով տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են միմյանց հետ շփվել և այդ շփումը դառնա անմիջական»,-ասաց երաժիշտն ու հավելեց. «Հայ հանդիսատեսը լավ ծանոթ է նմանատիպ երաժշտությանը և սիրում ու գնահատում է այն: Համերգը նվիրված է իտալական բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությանը: Դա այն ժամանակաշրջանն է, երբ երաժշտությունը հոբոյի համար որպես գործիք մեծ զարգացում ապրեց և գրվեցին շատ կարևոր ստեղծագործություններ հենց այս գործիքի համար»: Համերգի ժամանակ հնչելու են Վիվալդիի, Մարչելոյի, Ալբինոնիի, Բախի ստեղծագործությունները: «Իսկ միակ  հայ կոմպոզիտորը, որի ստեղծագործություններից ես նվագել եմ՝ Արամ Խաչատրյանն է»,-ասաց Ջիանֆրանկո Բորտոլատոն: Նշենք նաև, որ վերջինս աշխատում է Հռոմի օպերային թատրոնում: diana- nkar hobo