Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Եղիազարյանը հուսով է, որ Սամվել Բաբայանին պաշտոն կտան (տեսանյութ)

Հասարակություն
gurgen-2

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ողջունում է ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի վերադարձը. «Որպես հայ ազգի զինվոր՝ նա ճիշտ պահին ներկայացավ, եւ ես հույս ունեմ, որ նրան համապատասխան պաշտոն կառաջարկեն, քանի որ կամաց-կամաց գլորվում ենք դեպի պատերազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ հույս հայտնեց, որ Սամվել Բաբայանի վերադարձը զուտ հայրենասիրական դրդումներով է. «Շատ կուզենամ, որ նրա գալու նպատակը ուղղված լինի մեր ազգի միավորմանը եւ Արցախի հետ կապված խնդիրների լուծմանը»: Բանախոսներն անդրադարձան նաեւ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ դատելով հանդիպումից հետո հայկական կողմի կցկտուր եւ անհասկանալի հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ մենք այնտեղ շատ վատ արդյունքներ ենք գրանցել. «Մեթյու Բրայզան, որը ոչ թե դիվանագետ է, այլ փաստացի Ադրբեջանի շահերի պաշտպանը, հույս հայտնեց, որ աշնանը կլինի հանրաքվե: Սա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներն ուժի մեջ են»: Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ԱԱԾ նախկին պետի տեղակալը կարծում է, որ դրանց վատթարացումը ձեռնտու է այլ ուժերի, որի մասին հայ ժողովուրդը կիմանա սեպտեմբերից հետո: Պարոն Եղիազարյանը սրա հետ է կապում նաեւ վերջերս գառնեցիների բողոքի ակցիան՝ ընդդեմ Գառնիի ջրագծի կառուցման: Նրա պնդմամբ՝ շարժումն ուղղորդվում էր այլ ուժերի կողմից եւ ուղղված էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: