Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Բաբաջանյանը նստած աթոռին և ինչու է Նժդեհը նման Պետրոս 1-ինին

Կարևոր լուրեր Հասարակություն
Narek-Sargsyan-

Այսօր ԱԺ-ում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մեկնաբանեց այն կարծիքը, թե Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին. «Գուցե դա նրանից է, որ քանդակագործը Պիտերում է սովորել»: «Երբ Նժդեհի արձանի մրցույթը անցկացվեց, ես եմ եղել այդ ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Նժդեհի արձանի համար ներկայացված էր 10-11 աշխատանք, ընտրվեց 5-ը ու ընտրվեց սա՝ Գագիկ Ստեփանյանի աշխատանքը: Ինչո՞ւ, որովհետև մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կա՛մ ձիով, կա՛մ թրով, կա՛մ զենք ու զրահով և այլն: Մենք ընտրեցինք այս աշխատանքը, որը հետագայում, իհարկե, որոշակի ձևափոխումներ ունեցավ»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Վերջերս Ավանում տեղադրված մեկ այլ՝ Համազասպ Բաբաջանյանի արձանի առնչությամբ քաղաքաշինության նախարարը նշեց. «Ես կարծում եմ, որ որոշակի թերություններ ունի, բայց ողջունում եմ, որ նա զենք ու զրահով չէ, լավ է, որ նա նստած է, բայց չգիտեմ ինչու` նստած է աթոռի վրա, այլ ոչ թե քարի»: Ավելին՝ տեսանյութով