Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուրեղանման զանգված՝ «Արթիկ» ՔԿՀ-ում

Հասարակություն
2f1ba6764ee74ea145edc4b314e513b8

Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ` առկա երեք առանձին չափաբաժիններով, ընդհանուրը` 2,0 գրամ քաշով սպիտակ փոշենման, բյուրեղանման զանգվածով: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին