Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսում Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա

Սպորտ
hff

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից իմանում ենք, որ հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գտնվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Հիշեցնենք, լուր էր տարածվել, որ Լոս Անջելեսի «Ստաբհաբ Սենթեր» մարզադաշտում հունիսի 1-ին կայանալիք Հայաստան - Էլ Սալվադոր ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել:  Այդ մասին հայտնել էր մարզադաշտի պաշտոնական կայքը: