Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստուհին չկարողացավ շարունակել հաղթարշավը

Սպորտ
shaxm

Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում արսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Մրցաշարը հաղթանակներով մեկնարկած մեր շախմատիստուհի Մարիա Կուրսովան այս անգամ սեւերով ոչ-ոքի խաղաց Անգլիան ներկայացնող Յովանկա Հուշկայի հետ: Նա այժմ 2,5 միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստներ, որոնք այսօր իրենց երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին առաջնությունում: Հայաստանի հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ զարգացնել երեկվա հաղթանակը եւ խաղաղ դաշն կնքեց Իսպանիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Աննա Մատնաձեի հետ: Նա այժմ ունի 2 միավոր: Իսկ ահա մեր ընտրանու 3-րդ համարը՝ Լիլիթ Գալոյանը, առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում՝ սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի Իրինա Ուտյասկայայի նկատմամբ: Նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց 1,5-ի եւ բավականին բարելավեց մրցաշարային գործերը: Մրցաշարում առաջին միավորը վաստակեց մեր չորրորդ մասնակիցը՝ Մարիա Գեւորգյանը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը սեւ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Անաստասյա Սազոնովայի հետ: