Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Սպորտ
arcat

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը: Մինչ այս հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:   ՀԱՕԿ լրատվության բաժին