Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը թոռների հետ եկավ հյուսիսային պողոտա. news.am (տեսանյութ)

Քաղաքականություն
hyus

Հյուսիսային պողոտայում այսօր` մայիսի 29-ին, NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեց նաեւ Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թոռների հետ ակցիային եկած վարչապետն ընդգծեց, որ ինքը մինչ այդ թոռնիկներին պատմել է ակցիայի նպատակի մասին, այն է` ամբողջ հասույթը տրամադրվելու է քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների եւ անապահով ընտանիքների երեխաներին: «Շատ անհրաժեշտ են նման ակցիաները, ես ուրախ եմ, որ մեր երեխաները պատկերացում ունենան մեր արցախյան պատերազմի եւ մեր հերոսների մասին: Ես իմ թոռնիկներին բացատրել եմ, թե ինչի համար ենք մենք այստեղ, եւ մեր քայլերն ուր են տանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ: Ավելին՝ այստեղ