Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջերկրական ծովում 700-ից ավելի փախստական է խեղդվել

Հասարակություն
thumbnail_picture

700-ից ավելի մարդ ըստ ամենայնի զոհվել է Միջերկրական ծովում վերջին երեք օրերին. այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Նավակները, որ փախստականների ու միգրանտների էին տեղափոխում, ըստ աղբյուրի, աղետի են ենթարկվել չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ. կարդում ենք ԲիԲիՍի-ում։ Միջերկրական ծովում նաև նավեր են կործանվել, ինչի արդյունքում մի դեպքում հնարավոր է եղել փրկել 5oo, մյուս դեպքում՝ 88 մարդու կյանք։