Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեմատություն հռչակավոր Շարիկովի հետ. ԱԺ-ում թեժ էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի մայիսի 29-ին Հայաստանում նշվում է սահմանապահ զորքերի 80-ամյակը։ Հանդիսության լեզուն ռուսերենն է։ Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող ռուսական «Արմենիա» զորախմբի զինվորներին շնորհավորում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ «Տիգրան Մեծ» հրատարակչությանն ունեցած պարտքերի պատճառով դադարել է տպագրվել «Երեկոյան Երեւան» թերթը, որը տպարանին պարտք է մոտ 2,5 միլիոն դրամ։ Նախորդ երկու տարիներին թերթի խնդիրները կիսով չափ հոգում էր Երեւանի քաղաքապետարանը։ Ըստ խմբագրի, քաղաքապետին դուր չի գալիս «երեկոյան» բառը։ 2000 թվականի այս օրը 15 օր առաջ «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած երկրապահները ստեղծում են «Հայաստան» պատգամավորական խումբը (29.05.2000-aj) եւ դժգոհում «Միասնություն» դաշինքից։ Նույն օրը նույն դահլիճում նոր զարգացումներ է ստանում Ազգային Ժողովի պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանի եւ Վազգեն Խաչիկյանի լեզվակռիվը։ Հմայակ Հովհաննիսյանը երիտհանրապետականի հետ կռիվը թեժացնում է Խաչիկյանին համեմատելով Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հռչակավոր Շարիկովի հետ։ 2012-ի այս օրը Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը Ազգային Ժողովի մայիսի 6-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ Հիմնավորումներից մեկն այն է, որ քարոզարշավին մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, ինչն արգելված է օրենքով։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմադրում է։ «Ա1+»-ի արխիվային տեսանյութը՝ ստորև