Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 7:1 հաշվով ջախջախեց Գվատեմալային (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-gvatemala

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ում պլանավորած առաջին ընկերական խաղում 7:1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ազգային թիմին:   Հանդիպումը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Ստաբհաբ Ցենտր» մարզադաշտում: Խաղը հաջող սկսեցին գվատեմալացիները, որոնք արդեն 7-րդ րոպեին բացեցին հաշիվը: Սակայն արդեն առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի եւ Էդգար Մանուչարյանի խփած գոլերի հաշվին մեր ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ:   Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը պարզապես «ոչնչացրեց» մրցակցին: Հենրիխ Մխիթարյանը (երկու անգամ), Գեղամ Կադիմյանը, Արթուր Սարկիսովը եւ Զավեն Բադոյանը իրար ետեւից հինգ գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը եւ հաշիվը դարձրին 7:1:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հենրիխ Մխիթարյանը նույնպես ռեկորդ սահմանեց: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը հավաքականի կազմում հեթ-տրիկի՝ երեք գոլի հեղինակ դարձավ:   Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հունիսի 1-ին, նույն մարզադաշտում: Մեր ֆուտբոլիստներն այդ օրը ուժերը կչափեն Սալվադորի հավաքականի հետ: