Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«98 տարի առաջ քաղաքական քարտեզը դարձավ նաեւ հայկական» (տեսանյութ)

Քաղաքականություն
hyd-1

Այս տարի մայիսի 28-ի՝ ՀՀ առաջին հանրապետության հիմնադրման տոնի 98-ամյակն է եւ, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հոբելյան չլինելով՝ այն մեծ խորհուրդ ունի այս տարվա հետ կապված. «Վստահ եմ՝ այն ոգին, որ թեւածել էր 98 տարի առաջ, այսօր մենք նույնը տեսանք, քանի որ նույն սերունդն ունենք, որը նույն ոգեւորությամբ իր երկիրն ու հայրենիքը պաշտպանեց ապրիլյան այս պատերազմին: Պարույր Սեւակի խոսքերով ասած՝ սերունդներ ձեզ ճանաչեք Սարդարապատից: Նույն ոգեւորությամբ, նվիրվածությամբ, որ Արամներն էին, Նժդեհն էր: Այսօր էլ նույն Արամներն ու Նժդեհները մեր կողքին են, ինչպես նաեւ՝ Պետոները, Շահենները, Մարատները, Ռաֆայելները այսօրվա, որ գնացել են տանկերի վրա, ոչնչացրել են թշնամու նախահարձակումները. իրենք նույնն են արել, ինչ արել են մեր նախնիները 98 տարի առաջ: Սա է կարեւորը, որ մենք իսկապես նույն սերունդն ենք, եւ այդ առումով մեր գոյության իմաստը, խորհուրդը դրանում է»: Ըստ նրա՝ մենք պետք է մեկ բան  միշտ հիշենք՝ մեր հույսը մեզ վրա պետք է միայն դնենք. «Այդպիսով մենք մեր երկիրը պետք է ստեղծենք: 98 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա մեր գույնը ներկեցինք, եւ դրանով քաղաքական քարտեզը դարձավ հայկական նաեւ: Այնքան ամուր էին այդ հիմքերը, որ 98 տարի պահպանվեցին: Դա նշանակում է, որ պատմական մեծ գործ է կատարվել, որը պետք է շարունակեն ու շարունակում են այսօրվա սերունդները եւս»: Կա՞ն ծրագրեր, որոնք չհասցվեց իրականացնել 1918-20թթ., սակայն դրանց իրագործումը 3-րդ հանրապետության այս օրերին դեռ արդիական է հարցին, պարոն Ռուստամյանը նշեց, որ մեր հիմնական նպատակը, որ արձանագրվեց, մինչդեւ այս պահը որեւէ մեկը դեռ ավելի լավ չի ասել՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստանի ստեղծումը: