Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Նժդեհի արձանը բացեց նրա ծոռը (տեսանյութ)

Հասարակություն
njdeh

Քիչ առաջ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում բացվեց պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Ժամեր առաջ արդեն փակվել էին հարակից փողոցները: Մինչ Սերժ Սարգսյանի գալը, այստեղ էին արդեն ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, քաղաքական-հասարակական այլ գորիծիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախարարների ուղեկցությամբ: Նրանց դիմավորեց պատվո նվագախումբը, հնչեցին նաեւ  Գարեգին Նժդեհին նվիրված երգեր, խոսքեր, պատմական ակնարկներ: Ի դեպ, հայրենասիրական երգերի կատարման ժամանակ ամենից շատ ոգեշնչված էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նա ակտիվ երգում, ծափահարում էր: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նաեւ օրհնության կարգ անցկացրեց: Գարեգին Նժդեհի արձանը հանդիսավորությամբ, ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բացեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նժդեհի ծոռ՝ Արմեն Բաբայանը: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը վարդեր դրեցին արձանի մոտ: Նրանք ելույթ չունեցան. հանդիսավոր արարողությունից հետո հեռացան: Անմիջապես հետո սկսվեց տոնական համերգը, որին արդեն մասնակցեցին նաեւ հասարակ քաղաքացիներ՝ պարելով, երգելով: