Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 1-ից կեղծ դեղորայքի համար՝ եվրոպական պատիժ

Քաղաքականություն
drug

Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի MEDICRIME կոնվենցիան, որը  պատիժներ է  նախատեսում բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին : Կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որով իրավախախտումներ են համարվում  կեղծ բժշկական նշանակության արտադրանքի արտադրությունը  եւ  մատակարարումը, մատակարարելու առաջարկը և թրաֆիքինգը,  փաստաթղթերի կեղծումը.  բժշկական նշանակության արտադրանքի չարտոնված արտադրությունը կամ մատակարարումը, ինչպես նաև համապատասխանության պահանջներին չբավարարող բժշկական սարքավորումների շուկա հանելը: Հայաստանը Կոնվենցիան վավերացրել է 2016 թվականի փետրվարի 5-ին։