Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը՝ 200 մլն դոլարանոց ուրանի գործի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Movsisyan-Araqel1

Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի հերքում, որ իր հորեղբոր որդուն օրերս ձերբակալել են ինչ-որ գործով: Ուրանի մասին ինքը տեղյակ չէ. «Հալալ ախպերս էլ լինի, ինչը որ ազգի վնաս բերող... ազգի չեմ կարող ասեմ, դավաճանություն ա, եթե ինչ- որ ազգին հակա բան է արվում, հալալ ախպերս էլ լինի, երբեւիցե չեմ խառնվի»: Ձերբակալված Միհրան Մովսիսյանի հետ ինքն արդեն 10 տարի ոչ մի կապ չի պահպանում: Անկեղծ է՝ սեւ կատու է անցել իրենց արանքով, բայց դա այս գործով ոչինչ չի նշանակում. «Եթե նման բան չկա, աշխարհի ծայրամասում էլ լինի, արյունը ջուր չի դառնա, ես կփորձեմ օգտակար լինել, օգնել»: Առաքել Մովսիսյանը ինտերնետից է տեղեկացել, որ նախկինում քաղաքական եւ հասարակական ակտիվ գործունեություն ծավալած հորեղբոր որդին 200 միլիոն դոլարի ուրան է փորձել իրացնել Թբիլիսիում: Ինչի պատճառով էլ ձերբակալվել է։ Եթե Միհրան Մովսիսյանի մեղքն ապացուցվի, Առաքել Մովսիսյանը նրա համար կանխատեսում է բանադրանքի նման մի բան. «Հարյուր տոկոս իմացեք՝ ջնջված ա ազգից»: Ավելին պարոն Մովսիսյանը չի կարող ասել, խոսքն ի վերջո իր հորեղբոր որդու մասին է: Ավելին՝ տեսանյութով