Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը պատրաստվում է Նժդեհի արձանի բացմանը (տեսանյութ)

Հասարակություն
arcan-1

Հանրապետության հրապարակի հարակից այգում այսօր կբացվի պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Այս առիթով վաղ առավոտից փակ էին հարակից բոլոր փողոցները: Այդ մասին մասին էին վկայում խաչմերուկներին կանգնած ոստիկանության մեքենաները եւ մյուս փողոցների խցանումներն ու երթեւեկության գերծանրաբեռնվածությունը: Այգում նախապատրաստական ակտիվ աշխատանքներ էին ընթանում՝ վերանորոգվում ու մաքրվում էին շատրվանները, մանրակրկիտ հավաքվում էր աղբը, լվացվում էր ինչպես սալահատակը, այնպես էլ՝ արձանի պատվանդանը, խոտածածկ տարածքները: arcan1 Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը հրաժարվեց տեսախցիկի առաջ մանրամասներից խոսել՝ պատճառաբանելով, որ շտապում է, պետք է արագ վերջացնեն աշխատանքները: Մի քանի ժամից արձանի բացման արարողությանը մասնակցելու  նաեւ Սերժ Սարգսյանը: arcan3 Տարածքի ձեւավորման համար Եռագույն դրոշներ են տեղադրվում: Այգում հնչում է բարձր երաժշտություն: Այդ նպատակով բերվել է նաեւ համապատասխան տեխնիկա: Արձանի բացման արարողության ժամանակ լինելու է նաեւ մշակութային միջոցառում: Արձանից դիմացի մայթին երեւանյան Վերնիսաժն է, որը շաբաթ-կիրակի օրերին մարդաշատ է ինչպես գնորդներով, այնպես էլ վաճառականներով: Այսօր նրանց թիվն անհամեմատ քիչ էր. Վերնիսաժում էին միայն ձեռքի աշխատանքներ վաճառողները, իսկ օգտագործված իրեր վաճառողները, որոնք սովորաբար նստում են մայթեզրերին, այսօր չկային: Այսօր աշխատող վաճառողներից հետաքրքրվեցինք, թե ինչու նրանց գործընկերները չեն եկել Վերնիսաժ: Ի պատասխան նրանք ասացին, որ նախօրոք իրենց զգուշացրել են, որ մայիսի 28-ին՝ ՀՀ առաջին հանրապետության տոնին, չգան Վերնիսաժ, ինչպես նաեւ՝ Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողության ժամանակ պետք է տարածքը պատշաճ տեսք ունենա: arcan4 Ի դեպ, այս պահին Վերնիսաժի մի հատվածում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են, եւ այդ հատվածը փակված է քաղաքապետարանի հատկացրած մեծ պաստառներով, որոնց վրա մեծ տառերով գրված ՝ «Մայիսի 28՝ Հանրապետության տոն. Գարեգին Նժդեհ»: Մանրամասն՝ տեսանյութով