Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հթիռակոծվել է Հալեպի ծերանոցը. հայուհի է զոհվել. Ազատություն

Քաղաքականություն
varjaran

Ազատություն ռադիոկայան Երկու օր է՝ ահաբեկչական զինյալ խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ «Նոր Գյուղ» թաղամասը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մասնավորապես, ռմբահարվել է «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որը ծերանոցի էր վերածվել: Զոհվել է ծերանոցի աշխատողներից Մարալ Քյուլլիկյանը։ Հայ բնակիչների շրջանում նաև վիրավորներ կան՝  Տեր Զարեհ քահանա Շաքարյան և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատ: Կառույցը լրջորեն վնասվել է: Ծերանոցի բնակիչներն այժմ տեղավորվել են նկուղային հարկում: