Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշի բնակիչներն անտառ չեն կարողանում մտնել. ԷկոԼուր

Հասարակություն
3-17

Տավուշի մարզի Դիլիջանի Շամախյան թաղամասի, Գոշ, Հաղարծին և Թեղուտ համայնքների բնակիչները հավաքվել էին Դիլիջանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց մտնել անտառ և դուրս բերել այնտեղից թափուկ: Անտառն այստեղ ավելի խիստ հսկողության տակ է, քանի որ ունի ազգային պարկի կարգավիճակ: «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունը թույլ չի տվել բնակիչներին մտնել անտառ: «Էս սեզոնին չեն թողնում՝ մարդիկ գնան, թափուկ հավաքեն: Սպասում են՝ ձյունը գա, նոր ասում են՝ եկեք, հավաքեք: Բայց էդ ժամանակ ավելի դժվար է, ձնին, ցեխին չի լինում անտառից փայտ հավաքել, ծախսերն էլ շատ են: Հիմա ավելի հեշտ է», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հաղարծինի համայնքապետ Սարգիս Պողոսյանը: Համայնքապետը նշեց, որ եթե լիներ այլընտրանք, բնակիչները չէին մտնի անտառ. «Մարդիկ տարբերակ չունեն, միակ տարբերակը գազն է: Մարդը պիտի գազ վառի, ոչ թե գնա, անտառից փայտ բերի, վառի: Թող գազը էժանացնեն, մարդն էլ անտառ չի մտնի, թե չէ վայրենացրել են մեր ժողովրդին...ի՞նչ անեն, տարբերակ չունեն»: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ԷկոԼուրին հայտնեց, որ անտառից փայտանյութ դուրս բերելու արգելքը եղել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով: Մանրամասներն՝ այստեղ