Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային բանկն առաջարկում է հոսանքը թանկացնել. Առավոտ

Քաղաքականություն
hosanq

Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական վիճակի բարելավման քայլեր է առաջարկում: Հիշեցնենք, որ ՀԲ-ն զեկույց է  հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է, թե մեր երկրի էլեկտրաէներգետիկական ոլորտի խնդիրները, ֆինանսական ճեղքվածքն ինչի արդյունքում է եղել: Եւ նույն զեկույցում էլ ոլորտն ուշքի բերելու համար առաջարկություններ է անում: Ըստ ՀԲ զեկույցի վրա աշխատող մասնագետների, Էլեկտրաէներգետիկական ոլորտի ընթացիկ ֆինանսական վիճակը կայուն չէ եւ ապագայում ավելի մեծ վտանգ է ներկայացնելու էլեկտրամատակարարման հուսալիության եւ որակի համար: Մասնագետները նշում են, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել մի խումբ միջոցառումներ: Ըստ այդմ, ըստ ՀԲ-ի՝ հարկավոր է արգելել այն ծախսերը, փոխառությունները եւ փոխատվությունները, որոնք կապված չեն պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների հիմնական գործունեության հետ: Կառավարությունը, որպես պետական ընկերությունների սեփականատեր, պետք է օրենքով արգելի պետական ընկերություններին՝ փոխառություններ անել հիմնական գործունեության հետ չկապված նպատակների համար, փոխառությամբ գումարներ տալ միմյանց կամ այլ ընկերությունների, եւ կրել իրենց հիմնական գործունեության հետ չկապված ծախսեր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով