Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

56 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Հասարակություն
dataxazutyun

Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Հարուցվել է 79 քրեական գործ, 47 քրեական գործ 51 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 քրեական գործով 56 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 31 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական և հետաքննական մարմինների կողմից 504 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 39 քրեական գործով 43 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: