Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջանավարտները չեն հերքում ՝ հավաքել են գումար

Հասարակություն
mari

Դպրոցական զանգի վերջին ղողանջը Հայաստանում ազդարարվեց ավանդականից  ավելի լուռ: 1 րոպե լռությամբ՝ բոլորը հարգեցին ապրիլյան պատերազմի  զոհերի հիշատակը: Արմավիր մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի միակ 12-րդ  դասարանի շրջանավարտները,  ավելի քան ոգեւորված են: Նրանց Վերջին զանգին ներկա է Կրթության եւ գիտության նախարարը: Տոնական օրն անգամ  չեն  մոռացվում կրթական համակարգի խնդիրները։ Վերջին զանգի նախօրեին  կրկին բարձրաձայնվեց  դրամահավաքների մասին: Շրջանավարտները չեն հերքում ՝ հավաքել են գումար, բայց իրենց ցանկությամբ: «Մենք հայ ենք ու սիրում ենք  ճոխություն, բոլորն ուզում են, որ իրենց երեխաները լավ տեսք ունենան: Մենք փոքր չափի գումար ենք հավաքել, ոչ մեկ դեմ չի եղել»,-ասում է շրջանավարտ Մերի Հարությունյանը: ԿԳ նախարությունը  երեխաների ցանկությունը արգելել չի կարող՝ միայն կարող է խորհուրդ տալ. «Դպրոցների ներսում որեւէ դրամահավաք արգելված է, ծնողական  կոմիտեներին կոչ է արված՝ վերցնել այն մինիմալը, որն անհրաժեշտ է  երեխաներին ուրախանալու համար: Սա նույն գործընթացն է, ինչ Նոր տարվա  սեղաններ գցելը, պետք է կարողանան ավելի համեստ ու բովանդակալի լինեն»: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ գումարը ոչ թե տոնական խնջույքների, այլ տնօրեններին տալու կամ քննական առարկան նույն  դպրոցի ուսուցչի հետ պարապելու համար  են: ԿԳ նախարարությունն արդեն հատուկ հանձնաժողով է ստեղծել և ուսումնասիրում է հարցը: Սակայն նախարարի կարծիքով՝ խնդիրը հիմնովին լուծելու համար, ժամանակ է պետք: «Պատժելով,  մտրակելով՝ հետո զեկուցելով, որ ըսենց ենք արել, էնենց ենք արել՝ հարցը չի լուծվի»: Ի դեպ, Վերջին զանգի առիթով, յուրաքանչյուր աշակերտից  հավաքված նվազագույն գումարը 60-70 հազար դրամ է։ mari1 mari2