Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջվել է վառելիք տեղափոխող ցիստեռն

Հասարակություն
download-5

Մայիսի 27-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել Է, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «КамАЗ» մակնիշի վառելիք տեղափոխող ցիստեռնը (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան: