Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին դաս՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին

Հասարակություն
timthumb-1

Մայիսի 27-ին մայրաքաղաքի դպրոցներում ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը: Երևանի համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կրթօջախի շրջանավարտների համար վերջին դասի այս տարվա արարողությունն ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորներին, որոնցից մեկն էլ այս կրթօջախի սան, քաջարի հայորդի, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունն՝ անսահման, ինչը փաստում էին թե՛ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները և թե՛ դպրոցի այսօրվա շրջանավարտները: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ իսկական հայրենասեր որդի դաստիարակելու համար, Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք են հայտնել, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում: Տարոն Մարգարյանը և Սեյրան Օհանյանը նաև եղևնի են տնկել դպրոցի բակում՝ ի հիշատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն