Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտի տարածքում հայտնաբերվել է թմրանյութ տեղափոխող աղավնի

Հասարակություն
752b7bb5-cf7d-413c-971c-4dded2c0bb1a

Մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի: Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 21e7c938-5fe1-49e3-87a5-0bbabc99a38c   93d16237-3cb7-4867-9f0c-052b99b13619   ab7a96ca-3ffc-4c05-bb5f-ecc7f7c93d92   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին