Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրանյութ օգտագործողների մեջ անչափահասներ կան (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-7

Թմրամիջոց օգտագործողների թիվը Հայաստանում դառնում է մտահոգիչ։  Երկու տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 900-ով՝  այս տարվա սկզբին կազմելով 5828 հոգի։ «Դա նշանակում է, որ և օտագործողների քանակն է շատանում, և հայտնաբերելիությունն է մեծանում»,- ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։ Այս թիվը սակայն ամբողջական իրավիճակը չի արտացոլում։ Հայաստանում թմրամիջոց օգտագործողների իրական թիվը հասնում է 30000-ի։ Ուսումնասիրությունը կատարվել է 2011-ին՝ ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից։ «Եթե դուք համեմատեք Հայաստանի թվերը և իրավիճակը, ինքը ամենաբարվոքն է ՀԱՊԿ անդամ երկրների և մեր հարևան երկրների շրջանում»,-ասաց նա։ Հայաստանում թմրամիջոց օգտագործողների մեծ մասը 30-ից 40 տարեկան տղամարդիկ են, հաշվառված է 86 կին, նաև 3 անչափահաս։ Պարոն Սեմերջյանը հիշեցնում է՝ շատ դեպքերում անձը թմրամիջոց օգտագործում են՝ ելնելով սոցիալական, հոգեբանական ծանր վիճակից, ինչը սակայն հնարավոր է կանխել։ «Պետությունը պետպատվերի շրջանակում ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերում է օգնություն, բայց դրա համար անհրաժեշտ է մարդու կամքը, մարդու որոշումը, որ վերջացնի թմրամիջոցներ օգտագործելը»,-ասաց նա։ Ինչպես աշխարհում, Հայաստանում ևս ամենատարածված թմրամիջոցները կանեփն ու մարիխուանան են։ Օգտագործման հետևանքով անձի մոտ օրեցօր վատանում է առողջական վիճակը։ Խնդիրը օրհասական է նաեւ Ռուսաստանում, որտեղ թմրամիջոց օգտագործողների թիվը անցնում է 8 միլիոնը։ ՌԴ գլխավոր թմրաբան Եվգենի Բրյունն ասում է. «Այնպիսի քաղաքակրթական մարտահրավեր, ինչպիսին թմրամոլությունն է, մարդկությունը դեռ պարտվում է, դրա համար էլ մենք ամբողջ ժամանակ փնտրտուքների մեջ ենք նոր գաղափարներ, մեթոդներ մշակելով»։ Ռուսաստանի գլխավոր թմրաբանը ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների իր գործընկերների հետ Երևանում մասնակցում էր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությանը։ Քննարկումների արդյունքում կմշակվեն իրատեսական և արդյունավետ գործողություններ՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու համար։