Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք նրանց դիմակը պատռեցինք» . Հովհաննես Մարգարյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovhannes-margaryan

Մայիսի 23-24-ը Աթենքում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խոհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական մշտական հանձանաժողովի համատեղ նիստը:

Հայկական պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր    Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ՝ մշտական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է փախստականների հարցը։

«Այն բավականին մտահոգիչ հարց էր, մենք համապարփակ զեկույց ներկայացրինք, թե այս ընթացքում ինչ է կատարվել մեր երկրում փախստականների իրավունքների պաշտպանության առումով: Մասնավորապես,  մենք նշեցինք, որ հինգ հազարից ավելի փախստականներ ենք ունեցել Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, որոնց աջակցել ենք կացության, քաղաքացիություն տրամադրելու հարցերում»,- ասաց նա։

      Ըստ նրա՝ այդ հարցի քննարկման ժամանալ Ադրբեջանը  մեղադրել է  ՀՀ-ին  եւ ԼՂՀ-ին .  «Ադրբեջանը սկսեց ստահոդ մեղադրանքներ հնչեցնել, որ հայկական կողմի ագրեսիայի արդյունքում իրենք ունեն մոտ մեկ միլիոն փախստական: Սա այն դեպքում, երբ ադրբեջանցիները գրել էին մի բան, մինչդեռ ելույթում մեկ այլ բան ասացին: Մենք նրանց դիմակը պատռեցինք՝ ասելով, որ տեղի է ունեցել հակառակը՝ Բաքվի, Սումգայիթի դեպքերի արդյունքում էթնիկ զտումների արդյունքում տեղի ունեցավ հերթական ցեղասպանությունը հայ ազգի նկատմամբ: Ես դա այդպես որակեցի: Ես ասացի նաեւ, որ ադրբեջանցիները նրանք են, որոնք սովոր են քնած մարդուն կացնահարել, կտրել ծերունիների ականջները»:

             Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ համաժողովի անդամ մյուս երկրների ներկայացուցիչների կողմից ընդունվել են  մեր փաստարկները. «Անգամ  Թուրքիան անտարբերությամբ արձագանքեց Ադրբեջանի ելույթին, որը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար: Ադրբեջանի համար սառը ցնցուղ էր նաեւ, երբ ինձ վերընտրեցին իրավական ու քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ»:

Պատգամավորը նշեց, որ հայկական կողմը դեմ է արտահայտվել ներկայացված բոլոր բանաձեւերին, քանի որ դրանք բոլորը կամ ներկայացված էին Ադբեջանի կողմից, կամ խմբագրված նրանց կողմից: