Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդի աթլետի ռեկորդը՝ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում (տեսանյութ)

Սպորտ
sinjar

Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ  աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում: 2015 թ.-ի հոկտեմբերի 23-ին Մամոյանը սահմանել է ձեռքերի վրա կանգնած հրում (отжимание) անելու համաշխարհային ռեկորդ: 48,3 վայրկյանում նա 27 անգամ հրում էկատարել։ Այդ նվաճումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Եզդի մարզիկը խոստացել է տարվա ընթացքում թարմացնել ռեկորդը: «Շնորհավորում ենք Հայաստանի մարզիկ Մանվել Մամոյանին, որը մեկ րոպեի ընթացքում կարողացել է 27 անհավանական կրկնություն անել», – ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ: