Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեք մարմնամարզիկներ մտել են եզրափակիչ

Սպորտ
marzik

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտեց ելույթները Բեռնում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին որակավորան փուլի մրցումներում 248.702 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Մերոնք հատկապես թույլ են հանդես եկել պտտաձողի վրա, ինչի պատճառով էլ թանկագին միավորներ են կորցրել եւ չեն կարողացել մտնել եզրափակիչ ութնյակ: Սակայն, մեր երեք մարզիկները հաջող են հանդես եկել առանձին գործիքների վրա եւ շարունակում են հավակնել մեդալների: Հարություն Մերդինյանը նժույգթափերում ցույց է տվել 2-րդ արդյունքը (15.491): Այս ձեւում ընդգծված առաջատարը բրիտանացի Լուիս Սմիթն է: Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 3-րդ տեղը (15.300): Նա առայժմ հետ է մնում ռուսաստանցիների Դենիս Աբլյազինից եւ Նիկիտա Նագորնիից: Օղակների վրա վարժությունում եզրափակիչ է մտել Վահագն Դավթյանը, որը գրավել է 4-րդ հորիզոնականը (15.566): Նա շատ քիչ միավորով է հետ մնում առաջատար եռյակից եւ հաջող հանդես գալու դեպքում կարող է նվաճել մեդալներից մեկը: Անհատական մրցումների եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին: