Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներխուժում «Աբովյան» հեռուստաընկերության շենք (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledddd

«Աբովյան  » մարզային հեռուստաընկերությունը այսօր կես օր եթերում չի եղել։ Ըստ տեսանյութի՝ քաղաքացի Արտաշես Մեհրաբյանը ներխուժել է շենք՝ հայտարարելով, որ այդ իր սեփականությունն է։ Դեպի վայր են ժամանել ոստիկաններ,  փրկարարներ։ Տեսանյութում չի ասվում, սակայն Վիկիպեդիայում  անգամ նշվում է, որ «Աբովյան» ՀԸ հիմնվել է 1997 թվականի մայիսի 30-ին հենց այս քաղաքացու՝  Արտաշես Մեհրաբյանի կողմից։ Իսկ թե ինչու է նա այս քայլին գնացել, պարզ չէ։ Ի դեպ, ըստ մամուլի՝   Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանն  (Պալաչ)  է երկու տարի առաջ գնել  «Աբովյան» հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ստորեւ՝ «Աբովյան»ՀԸ տեսանյութը