Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել է ջրատարում հայտնաբերված կնոջ  ինքնությունը

Պաշտոնական
hqk

2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի, որի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Վարուժանի Կարապետյանն է, ում շուրջ մեկ օր որոնել են որպես անհետ կորած: Վերցվել են փորձանմուշներ, կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին