Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցապնախարարին դեռ պարզ չէ վարչապետի ասածը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Asatryan-Artem

Միայն առաջիկա ամիսներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանին պարզ կդառնա, թե ինչն է նկատի ունեցել վարչապետը, երբ խոսում էր պետական ապարատում կրճատումների մասին. «Խնդիր դրված չի կրճատում անել»,- ասում է նա: Իսկ ահա նախարարության համակարգում գործող ավտոմեքենաների մասով նախարարը հստակ ասում է՝ կկրճատվեն 41-ով։ Իսկ քանի հոգի է նախատեսվում ամբողջ պետական ապարատում կրճատել եւ դարձնել պարոն Ասատրյանի ղեկավարած ոլորտի շահառուն: Այստեղ էլ նախարարը տեղեկատվությամբ չի փայլում. «Ես չեմ կարող կանխատեսում անել»: Բնականաբար, սպասվող կրճատումները, որոնց արդյունքում մարդիկ են զրկվելու աշխատանքից, նախարարի համար սոցիալական բումի պատճառ չեն դառնա. «Որովհետեւ ես կարծում եմ՝ որոշումները կլինեն այնպիսին, որոնք ամբողջությամբ կարտահայտեն իրերի ճիշտ դրությունը»: Փաստն այն է, որ Հայաստանում ավելի քան երկու տոկոսով կրճատվել են աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը: Ինքը կասի, թե այդ մասին որտեղ է գրված եւ ինչի հաշվին է իջել: Ի դեպ, Հայաստանում տարբերակում են ծայրահեղ, շատ եւ պարզապես աղքատների: Աղքատներն ամսեկան պարենային սննդի համար ծախսում են 40 հազար դրամ, ծայրահեղները՝ 23 հազար: Մեկ այլ ցուցանիշով 2014-ի դրությամբ Հայաստանում ամենալավն ապրում են Վայոց ձորի բնակիչները, իսկ ամենավատը՝ շիրակցիները: Ավելին՝ տեսանյութով