Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն վերջապես ազատվել է «Չելսիից»

Սպորտ
sport-mourinho

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջապես ազատ կարգավիճակ է ստացել եւ կարող է աշխատել ուրիշ ակումբում: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնյան ակումբն այնպիսի պայմանագիր է կնքել պորտուգալացի մասնագետի հետ, ըստ որի՝ նա առանց թույլտվության եւ դրամական փոխհատուցման չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ: Ժոզե Մոուրինյոն այժմ բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վերջինիս փաստաբաններն արդեն «Չելսիի» ղեկավարության հետ համաձայնեցրել են փոխհատուցման գումարի չափը, որը կազմում է մի քանի միլիոն ֆունտ սթեռլինգ: Եթե նոր խնդիրներ չծագեն կողմերի միջեւ, ապա այսօր երեկոյան Ժոզե Մոուրինյոն պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ վաղն առավոտյան կներկայացվի թիմին: