Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին (տեսանյութ)

Քաղաքականություն
6083_hq-1

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։