Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օֆշորի գործով հարցաքննվեցին նախարարության աշխատակիցներ (տեսանյութ)

Հասարակություն
ofshor

Օֆշորի հայտնի գործով տուժող   Փայլակ Հայրապետյանը չի կարծում, որ եթե նախապես  բացահայտվեր իր գործը, ապա Հայաստանում կկանխվեր այլ օֆշորային ՝ մասնավորապես ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված սկանդալը : «Ամբողջ աշխարհով մեկ օֆշորների համար մեծ խոսակցություն է գնում, գումարները գնում են օֆշորային գոտի, հարկերը չեն վճարվում, եթե վճարվում է, ցածր գումարներ են վճարվում, ինձ թվում է պետության համար ձեռնտու չէ»,- այսօր հայտարարեց Փայլակ Հայրապետյանը: Օֆշորային  այս սկանդալում շրջանառվում էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները: Գործով մեղադրվող  Աշոտ Սուքիասյանը, սակայն,  նշել է, որ նրանք գործի հետ  կապ չունեն եւ  ինքը  կեղծել է ստորագրությունները :  «Ինքը երբ դատախազին նամակ էր գրել, ասել էր,  որ կեղծել է իր բիզնեսը ապահովելու համար: Եթե Հանրապետության վարչապետը, հանրապետության երկրորդ կրոնավորը պաշտպանում են հանցագործին եւ նրան «կռիշա» են կանգնում, նրանց հանցագործությունը ավելի մեծ է լինում, քան հանցագործի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ով ում է պաշտպանում»: Անկախ հայտարարություններից՝ Փայլակ Հայրապետյանն այսօր էլ է մնում այն կարծիքին, որ Տիգրան Սարգսյանը դատարանում պետք է հարցաքննվի: Իսկ դատարանում այսօր հարցաքննվեցին Ֆինանսների նախարարության աշխատակիցները, որոնք ստուգումներ էին իրականացրել Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվում: Փայլակ Հայրապետյանի  ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը կարեւորում է ֆինանսների նախարարության աշխատակիցների նշած այն փաստը, որ  2012 թ հոկտեմբերի 29-ի դրությամբ  «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի պարտավորությունը  «Ամերիա Բանկին» կազմել է  2 մլն 562  հազար. «Դա նշանակում է, որ եթե «Ձորաղբյուր» ԱԿ-ն ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, ապա այդ ամբողջը նրա կողմից մարվել է: Մի մասը Փայլակ Հայրապետյանին պատկանող շենքների բռնագրավմամբ, արդյունքում մնացել է «Ձորագյուղ» ԱԿ-ի պարտավորությունը  2 մլն 562 հազար  ԱՄՆ դոլար պարտավորությունը»: Շալիկո Փիրուզյանը նշում է , որ  ստացված վարկային գումարներն էլ Աշոտ Սուքիասյանը   իր կարիքների համար է ծախսել: «Փոխանցում է կատարվել Կիպրոս, օֆշորային գոտի, այնտեղից շուրջ 6 մլն դոլարը հետ է ստացել, գնել է ոսկու ձուլակտորներ»,- ավելացրեց  Շալիկո Փիրուզյանը: Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 2-ին: