Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ մրցույթը

Հասարակություն
fcb5a5b239f65541edbea76bfa614ae3

Հունիսի 6- ից 14-ը  Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային  12-րդ մրցույթը: Մրցույթը  ուղղված է  դաշնամուր,  ջութակ, թավջութակ  և դիրիժոր մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների  բացահայտմանը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից և «Դիմակահանդես» դրամայից: Սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Հուսով ենք, որ Դուք անմասն չեք մնա մշակութային այս վառ իրադարձությունից: Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի տնօրինություն