Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք վիրավորի վիրահատել են. ԱՆ

Պաշտոնական
hospital

Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում: Երեկ վիրավորներից երեքը վիրահատվել են: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք: Այսպիսով` այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած: Տուժածներից մեկը դեռևս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Առողջապահության նախարարություն