Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետն ասաց՝ խոսք եմ տալիս, սուտ դուրս եկավ» (տեսանյութ)

Հասարակություն
Odachu-nkar

Հաշմանդամ օդաչուները տասը տարի պայքարում են՝ աշխատանքի ընթացքում ձեռքբերված հաշմանդամության համար փոխհատուցում ստանալու նպատակով։ 120 հոգուց այժմ մնացել են 52-ը, մնացածը մահացել են։ Այսօր կառավարության մոտ նրանք կրկին հավաքվել էին՝ նույն պահանջով։ Նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը նշեց, որ վարչապետից պահանջում են կատարել տված խոստումը. «Ընդունեց վարչապետն այն ժամանակ, ինչ ձևով խոսեց, խոստումներ տվեց, ելավ ձեռք տվեց տղամարդու, ասաց՝ խոսք եմ տալիս։ Բայց այդ բոլորը սուտ դուրս եկավ»։ Նա շեշտեց, որ ամենակարևորն այն է, որ օրենքները երկրում գործեն։ «Մենք ողորմություն չենք խնդրում։ Մենք խնդրում ենք, որ Հայաստան երկրում օրենքները գործեն։ Սիրելիներս, արեք այնպես, որ այս երկրում օրենքն աշխատի, ոչ թե անձերը։ Այդ ժամանակ ժողովուրդն այստեղ չի հավաքվի»։