Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերմնաբջիջների պահպանության մասին նախագիծը չընդունվեց

Քաղաքականություն
Tevan-Pogosyan_10

Գործադիրն այսօր նպատակահարմար չհամարեց ընդունել  ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: Պատգամավորի առաջարկած նախագծով սահմանվում էր, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահ­պանության բանկում: Ըստ կառավարության՝ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կար­գա­վի­ճակի հետ կապված, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մաս­նա­վո­րապես դրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրա­վունք­ները և պարտականությունները,զոհված զինծառայողների սեռա­բջիջ­նե­րի օգտագործմամբ վեր­արտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառ­ման կարգը, սեռաբջիջների օգ­տագործման արդյունքում ծնված երեխայի կարգա­վի­ճա­կը, որդեգրման դեպքում` դրա առանձ­նահատկությունները: Նշվում է նաեւ, որ  նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից, մաս­նա­վո­րապես ամուսնության մեջ չգտնվող զոհված զինծառայողների սեռաբջիջների օգ­տա­գործմամբ ծնված երեխաների մասով, նույնիսկ այն դեպքերում, եթե սահմանվեն որո­շակի իրավական ընթա­ցակարգեր: Արդյունքում, ստացվում է, որ պետության կող­մից ապահովվում է ի սկզբանե ծնո­ղազուրկ երեխաների ծնունդը, որոնք  իրավական ըն­թացակարգերի սահմանման դեպքում կա­րող են որդեգրվել զոհված զինծառայողի հա­րազատների կողմից: