Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Բաշինջաղյան փողոցում. այրվել է քաղաքացի

Պաշտոնական
a49d1237b57866c5f9dc7aeaf59bf74d

Մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին: ԱԻՆ 5033 5036