Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ռուսաստանի կողմից վաճառվող գազի գինն ունի քաղաքական կոմպոնենտ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
meri

Հուլիսի 1-ից նախատեսվում է գազի սակագինը նվազեցնել՝ 156 դրամի փոխարեն դարձնելով 146,7 դրամ, որի դեպքում սպառողը կխնայի 9,3 դրամ։ Սակագինն իջեցնելու առաջարկը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ հիմնվելով նախորդ ամիս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա։ Սահմանին գազի գինը 165 դոլարի փոխարեն դարձել է 150 դոլար։ Որքանո՞վ է արդարացված սպառողների համար սակագնի՝ այս չափով նվազեցումը. «Այս պահին այո, համարում եմ՝ արդարացված է՝ բոլոր իրավակարգավորումները հաշվի առնելով»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ Հարցին՝ չե՞ք կարծում, որ այս դեպքում Ռուսաստանը թելադրողի կարգավիճակում է և Գազպրոմ Արմենիայի հետ համաձայնության է եկել, պարոն Բաղրամյանը նշեց. «Ամբողջ աշխարհում էլ գազի գները քաղաքական որոշակի կոմպոնենտ են իրենց մեջ պարունակում և միշտ էլ բանակցությունների արդյունքում են ձևավորվում։ Եթե համեմատեք այլ երկրների վաճառվող գազի գնի հետ, էական տարբերվում է Հայաստանին վաճառվող գազի գնից։ Այն իր մեջ ունի որոշակի քաղաքական կոմպոնենտ»։   Ամբողջական հարցազրույցը՝ ստորև