Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը չի ընդգրկվի «Հանրային վստահության խորհուրդ»-ի կազմում

Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպել էր հանրային վստահություն վայելող անձանց հրապարակային ընտրության գործընթաց՝ նպատակ ունենալով ձևավորել Հանրային վստահության խորհուրդ: Մեր մտահղացմամբ Հանրային վստահության խորհուրդը պետք է ունենա 11 անդամ։Հանրային վստահության խորհուրդը համապատասխան հանրային աջակցության դեպքում պետք է կատարի հետևյալգործառույթները. 1. Պաշտպանության ոլորտի ուսումնասիրում-աուդիտ՝ պարզելու համար, թե որքա՞նով են ՀՀ Զինված ուժերը պատրաստ ներկայիս իրավիճակին, այդ թվում՝ ֆինանսական և հանրային վերահսկողության իրականացում Արցախիև ԶՈՒ-երի համար տարիներ շարունակ հավաքագրված դրամական միջոցների ծախսման և զինծառայողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 2. ՀՀ Զինված ուժերի համար հավաքագրվելիք գումարների հետագա ծախսումների հրապարակային վերահսկումև մոնիթորինգ: Ստորև ըստ ստացած ձայների քանակի ներկայացնում ենք առավելագույն ձայներ ստացած առաջին 10 անհատներին՝ նշելով նրանց դիրքորոշումը Հանրային խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ. 1. Ժիրայր Սեֆիլյան, 501 ձայն, համաձայնել է, 2. Զարուհի Փոստանջյան. 398 ձայն, մերժել է, 3. Արթուր Մեսչյան, 338 ձայն, չի արձագանքել, 4. Արա Պապյան, 311 ձայն, համաձայնել է, 5. Գարեգին Չուքասզյան, 244 ձայն, համաձայնել է, 6. Նիկոլ Փաշինյան, 194 ձայն, չի արձագանքել, 7. Արթուր Սաքունց, 215 ձայն, համաձայնել է, 8. Անդրիաս Ղուկասյան, 152 ձայն, համաձայնել է, 9. Լևոն Բարսեղյան, 135 ձայն, համաձայնել է, 10. Արգիշտի Կիվիրյան, 116 ձայն, մերժել է: Այսպիսով, մեր հրապարակային առաջարկությանը, որը բխում էր մեր էջում կազմակերպված քվեարկության արդյունքներից, մայիսի 24-ի դրությամբ Հանրային վստահության խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով համաձայնություն են տվել Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Գարեգին Չուգասզյանը և Անդրիաս Ղուկասյանը։ Մեր առաջարկին չարձագանքած անհատներին հորդորում ենք մինչև մայիսի 26-ը ներառյալ, հայտնել իրենց դիրքորոշումը մեր առաջարկության վերաբերյալ: Որևէ արձագանք չստանալու դեպքում այս հաշվետվությունըկդիտարկվի առաջին փուլի արդյունքների ամփոփում, և այնուհետև մենք կդիմենք երկրորդ տասնյակում ընդգրկվածներին՝ խորհրդի կազմի թափուր մնացած տեղերը լրացնելու առաջարկությամբ: Եթե խորհրդի կազմը մեր բոլոր ջանքերից հետո ունենա թափուր տեղեր, ապա մենք այդ տեղերը կլրացնենք մեր նախաձեռնությամբ: Մեր նախաձեռնությամբ Հանրային վստահության խորհուրդը իր ներկայիս կազմով պարբերաբար կհանդիպի և կհստակեցնի իր գործառույթները: