Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանի տունը դեռևս հանված չէ աճուրդի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
icon

Երեւանի ավագանու որոշմամբ՝  ապրիլյան պատերազմում զոհված երեք զինծառայողների՝   Սարգիս Խալաֆյանի,  Հրաչյա Մուրադյանի եւ Մանվել Գեւորգյանի  ընտանիքներին հատկացվեցին բնակարաններ։   Բնակարաններից մեկը Քանաքեռ 14 փողոցի 40 շենքում է։ Ըստ ավագանու անդամ Անահիտ Բախշյանի՝  ի տարբերություն մյուս երկուսի՝ այդ բնակարանը Երեւան քաղաքի սեփականության  ցանկում չկա. «Դուք գրում եք,  որ սեփականություն է, բայց ասում եմ այստեղ չկա»,- նկատեց Անահիտ Բախշյանը: Իսկ Երեւանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը պարզաբանեց, որ  տարվա ընթացքում հաշվառում են գույքը եւ տարվա ընթացքում հաշվառման արդյունքներով մտնում են գույքի կազմ եւ դուրս են գալիս.  «Կոնկրետ այս գույքը կազմում չի եղել»: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք  օրակարգին են անդրադառնում.  «Մեր հերոսներին բնակարաններ տրամադրելուն մի խանգարեք»: «Իա»,- արձագանքեց Անահիտ Բախշյանը, իսկ Տարոն Մարգարյանը բարկացած հարցրեց. «Իան որն է,  բնակարանները Երեւան քաղաքի սեփականությունն են»: Երեւանի քաղաքապետին դուր չեկավ  «Բարեւ Երեւան» խմբակցության անդամի հայտարարությունը. «Նման ձեւով աշխատելը ընդունելի չէ:  Պետք է ավելի շատ աշխատել եւ մեր աշխատանքով ցույց տալ ամեն ինչը, քան առավոտից երեկո դատարկ խոսել»,-ասաց քաղաքապետը: Երևանի  ավագանին այսօր  որոշեց  73,740.0 հազար դրամ հատկացնել  Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի բարեկարգման համար։ Դավիթ Սանասարյանը որոշել էր դեմ քվեարկել նախագծին, քանի որ նման մեծ գումարը կարող էին ուղղել բանակին:  Սակայն մտափոխվել է. «Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե բանակին անհրաժեշտություն լինի, ինքն իր առանձնատունը կվաճառի եւ իր ունեցվածքի մի մասը կտրամադրի բանակին: Մինչեւ հիմա չենք տեսել նրա տունը վաճառված, աճուրդի հանված չէ: Դա կարող եմ որակել, որպես դեմագոգիա»: Վերջին օրերին Երեւանում ավելացավ արձանների թիվը։  ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը տարբեր գնահատականների արժանացավ։ «Ինձ չի ձգում այդ արձանը, միեւնույն  ժամանակ շատ կուզենայի, որ Բաբաջանյանի արձանը լիներ այն արձաններից մեկը, որը ժողովրդի համար հաճելի էր»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը: Իսկ Լեւոն Իգիթյանն ավելացնում է. «Մարդկանց կարծիքը ինձ չի հետաքրքրում: Առնո Բաբաջանյանի արձանի համահեղինակն եմ ես: Այն ժամանակ քաղաքի 70 տոկոսը դեմ էր: Ինձ  դուր էր գալիս, որ այդ աղմուկը բարձրացավ: Եթե ես գործը արել եմ, համոզված եմ, ինչ կարծիք ուզում են, ասեն»: Ի դեպ, Լեւոն Իգիթյանը առայժմ  չի տեսել Պաշտպանության նախարարության հատկացրած գումարներով ստեղծված՝ Համազասպ Բաբաջանյանի արձանը։